«Լիվերպուլը» որևէ մեկի հետ պայմանագիր չի կնքի տրանսֆերային պատուհանի վերջին օրը: The Times-ի տեղեկություններով, Կոդի Գակպոյի տրանսֆերը միակը կլինի մերսիսայդցիների համար այս ձմեռ:
Գակպոն ՊՍՎ-ից է տեղափոխվել «Լիվերպուլ» 37 մլն ֆունտի դիմաց:
Ակումբի համար ամռան համար առաջնայինը կլինի կիսապաշտպանական գծի ուժեղացումը: «Լիվերպուլը» առաջվա պես ցանկանում է գնել «Բորուսիայի» խաղացող Ջուդ Բելինգեմից:
Նշվում է, որ տրանսֆերային պատուհանի փակվելուց առաջ «Լիվերպուլից» կարող է հեռանալ պաշտպան Նատանիել Ֆիլիպսը:
2022 թվականին «Լիվերպուլը» 180 մլն ֆունտ ծախսեց 4 խաղացողների ձեռքբերման համար: Թիմի կազմը համալրեցին Լուիս Դիասը, Դարվին Նունյեսը, Ֆաբիու Կարվալյուն և Գակպոն:
Հիմա «Լիվերպուլը» ԱՊԼ մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականն է զբաղեցնում:
























































