«Արսենալը» հետաքրքրված է «Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոյի ծառայություններով։
31-ամյա ֆուտբոլիստը մոտ է «Արսենալ» տեղափոխվելուն, քանի որ Կոնոր Գալաhերը չի տեղափոխվի «Էվերթոն»: «Չելսին» ցանկանում է վաճառել Ժորժինյոյին նրա փոխարեն, հայտնում է Sky Sport Deutschland-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը:
Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ «Արսենալի» մարզիչ Միկել Արտետային դուր է գալիս իտալացու խաղը։ «Չելսին» պահանջում է 15-20 միլիոն ֆունտ Ժորժինյոյի համար, որի պայմանագիրը նախատեսված է մինչև ամառ: Դեռ հայտնի չէ, թե «Արսենալը» որքան է պատրաստ վճարել։ Բանակցությունները շարունակվում են։
Այս մրցաշրջանում հենակետային կիսապաշտպանը «Չելսիի» կազմում անցկացրած 25 խաղում դարձել է 3 գոլի հեղինակ։
























































