«Բարսելոնան» հետաքրքրված է «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատի ծառայություններով։
Ինչպես հայտնում է լրագրող Ժերար Ռոմերոն, կատալոնացիները ցանկանում են մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալել մարոկկացի ֆուտբոլիստին։ Նշվում է, որ «Բարսելոնան» չի նախատեսում գործարքի մեջ ներառել լրիվ տրանսֆերը գնելու կետ։
Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա կիսապաշտպանը Ա Սերիայում անցկացրել է 17 հանդիպում։
























































