Բենֆիկայի գլխավոր մարզիչ Ռոջեր Շմիդտը խոսել է թիմի կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։ Աչրգենտինացի ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել
«Մենք բոլորս գիտենք, որ Էնցոյի հետ կապված պայմանագրում կա հրաժարագնի կետ, ուստի դա նշանակում է, որ եթե խաղացողը ցանկանում է, և կա ակումբ, որը վճարում է այդ գումարը, դու չես կարող խանգարել տրանսֆերին։
Իհարկե, այս պահին պետք է պատրաստ լինել, մենք պետք է լուծումներ գտնենք, բայց հիմա նա մեր խաղացողն է: Կտեսնենք, թե ինչ կլինի առաջիկա երկու օրվա ընթացքում։ Ես ուրախ ե կլինեմ, երբ տրանսֆերային պատուհանը փակ լինի և մենք կարողանանք ամբողջությամբ կենտրոնանալ թիմի խաղացողների վրա և փորձել լավ մրցաշրջան անցկացնել»,- Շմիդտի խոսքն է մեջբերել Sky Sports-ը:
Նշվում է, որ «Չելսին» պատրաստ է վճարել ֆուտբոլիստի հրաժարագինը, որը կազմում է 127 մլն եվրո, բայց բանակցում է պորտուգալական կողմի հետ, որպեսզի վճարումներն իրականացնի մաս-մաս։
























































