Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը շնորհավորել է սերբ Նովակ Ջոկովիչին Ավստրալիայի բաց առաջնությունում հաղթելու կապակցությամբ։
«Հրաշալի ձեռքբերում, Նովակ: Շնորհավորում եմ քեզ և քո թիմին:
Սա արժանի հաղթանակ է։ Վայելե՜ք»,- գրել է Նադալն իր սոցցանցերում։
Ջոկովիչը հաղթեց իր կարիերայի 22-րդ «Մեծ սաղավարտի» մրցաշարում: Այս ցուցանիշով նա հավասարվեց իսպանացի Ռաֆայել Նադալին։