Վենեսուելացի հարձակվող Սալոմոն Ռոնդոնը տեղափոխվել է արգենտինական «Ռիվեր Փլեյթ»։ Այս մասին իր հայտնել է իտալացի լրագրող Նիկոլա Սկիրան։
Աղբյուրի տեղեկություններով՝ վենեսուելացին, ում վերջին ակումբը եղել է «Էվերտոնը», երկու տարվա պայմանագիր է կնքել արգենտինական գրանդի հետ։
33-ամյա Ռոնդոնն ընթացիկ մրցաշրջանում 9-ը հանդիպում է անցկացրել «Էվերտոնի» կազմում՝ ընդամենը 194 րոպե անցկացնելով խաղադաշտում:
Վենեսուելացի ֆուտբոլիստը աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։
























































