Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» գլխավոր մարզիչ Օլիվեր Գլասները կարող է գլխավորել «Չելսին»:
Ինչպես հայտնում է լրագրող Քրիստիան Ֆալկը, անգլիական ակումբն ամռանն արդեն կապ է հաստատել մասնագետի հետ, բայց կողմերը համաձայնության չեն եկել։ Հաղորդվում է, որ «Չելսին» շարունակում է հետաքրքրվել Գլասների ծառայություններով։
Նշվում է, որ «Չելսիի» համասեփականատեր Թոդ Բոելին տպավորված է Գլասների աշխատանքով: Նրա գլխավորությամբ գերմանական թիմը նախորդ մրցաշրջանում նվաճել էր Եվրոպա լիգայի գավաթը։
«Չելսին» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 10-րդ տեղը։
























































