Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Բրայթոնը» ընդունել էր «Լիվերպուլին»։ Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակը՝ 2։1 հաշվով։
Խաղի հաշիվը 30-րդ րոպեին բացեց մերսիսայդյան ակումբի կիսապաշտպան Հարվի Էլիոթը։ 9 րոպե անց Լյուիս Դանկը հավասարեցրեց հանդիպման հաշիվը։
Մրցավարի կողմից ավելացրած 2-րդ րոպեին «Բրայթոնին» հաղթանակ պարգևեց Կաորու Միտոմայի խփած գոլը։
























































