«Չելսին» իր պաշտոնական կայքում հայտնել է «Լիոնի» պաշտպան Մալո Գուստոյի հետ պայմանագիր կնքելու մասին։
19-ամյա ֆրանսիացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականը։ Այս մրցաշրջանը պաշտպանը կավարտի ֆրանսիական թիմում:
«Բարի գալուստ Սթեմֆորդ Բրիջ, Մալո»,- ասվում է ակումբի հայտարարության մեջ:
Գուստոն Լիոնի սան է։ 2022/23 մրցաշրջանում նա մասնակցել է Լիգա 1-ի 15 հանդիպման և կատարել 1 գոլային փոխանցում։
























































