Ուրբաթ օրը՝ հունվարի 27-ին, կայացավ Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի «Մանչեսթեր Սիթի» — «Արսենալ» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է «քաղաքաբնակների» հաղթանակով՝ 1-0 հաշվով։
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի համար սա 18-րդ հաղթանակն է «Արսենալի» նկատմամբ։ Իսպանացի մասնագետն իր մարզչական կարիերայի ընթացքում ավելի շատ ոչ մի թիմի չի հաղթել։
Թոփ 5 թիմերի ցանկը, որոնց Գվարդիոլան առավել հաճախ հաղթել է, ներառում է նաև «Բարնլին» (14), «Չելսին» (13), «Մանչեսթեր Յունայթեդը» (12) և «Ռեալը» (12):
Բացի այդ, Գվարդիոլան 8 հանդիպումներից 7-ում հաղթել է հենց Միկել Արտետայի «Արսենալին»։ Արտետայի միակ հաղթանակը եղել է Անգլիայի գավաթի 2019/20 մրցաշրջանի կիսաեզրափակչում (2-0):
























































