«Նյուքասլի» առաջատարներից մեկը՝ աջ պաշտպան Կիրան Տրիպյերը, նոր պայմանագիր է կնքել ակումբի հետ։
32-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«Ես շատ գոհ եմ պայմանագրի երկարաձգումից։ Տեղափոխվելով այստեղ՝ ինձ անմիջապես ջերմ ընդունեցին։ Ցանկանում եմ շարունակել օգնել «Նյուքասլին» հասնել հաջողության։ Սա դրական պահ է բոլոր կողմերի համար»,- ասել է Տրիպյերը ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում։
Կիրան Տրիպյերը միացել է «Նյուքասլին» 2022 թվականի հունվարին՝ տեղափոխվելով Մադրիդի «Ատլետիկոյից» 14 միլիոն եվրոյի դիմաց։ Ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայի 20 խաղում նա դարձել է մեկ գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
























































