«Ինտերը» ցանկանում է ամռանն անվճար ձեռք բերել «Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոյին:
Բրազիլացի հարձակվողի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսը։
Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, իտալական ակումբը ցանկանում է ձեռք բերել Ֆիրմինոյին, որպեսզի փոխարինի Ռոմելու Լուկակուին, եթե նրա վարձակալությունը «Չելսիից» չերկարաձգվի: Նշվում է, որ Ռոբերտոն շատ է հետաքրքրված «Ինտեր» հնարավոր տեղափոխությամբ:
Ֆիրմինոն «Լիվերպուլում» տարեկան վաստակում է մոտ 10 մլն եվրո: «Ինտերը» պատրաստ չէ այդքան վճարել։ Այնուամենայնիվ, եթե Ռոբերտոն համաձայնի կրճատել իր աշխատավարձը մինչև տարեկան մոտ 8 միլիոն եվրո, ապա «Ինտերը» կարող է իրեն թույլ տալ այս տրանսֆերը։
Ֆիրմինոն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում «Լիվերպուլի» կազմում անցկացրած 21 խաղում դարձել է 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: