«Մանչեսթեր Յունայթեդը» այս ամռանը կարող է ձեռք բերել «Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենին, հայտնում է Soccernews.nl-ը:
«Օսիմհենը լավն է: Եվ եթե այս մրցաշրջանում «Նապոլին» հաղթի Ա Սերիայում, ապա նրան բաց կթողնեն: «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է վճարի նվազագույնը 120 միլիոն եվրո, բայց Պրեմիեր լիգայի ակումբներն ունեն այդպիսի գումար, դա կարող է տեղի ունենալ: «Մանչեսթեր Յունայթեդը» միանշանակ ցանկանում է ձեռք բերել նրան, բայց կան այլ ակումբներ, որոնք պլանավորում են դա անել»,- ասել է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։
Օսիմհենը «Նապոլիում» հանդես է գալիս 2020 թվականից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրած 19 խաղում դարձել է 15 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հարձակվողի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը։