«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ասել է, որ պարտության դեպքում առաջին բանը, որ նա հարցնում է, ինքն իրեն է։
«Իմ պարտականությունն է արդյունքի հասնել, խաղացողներին դրդել լավագույնս հանդես գալ հաղթանակի համար: Երբ ամեն ինչ սխալ է ընթանում, ես չեմ ուզում որևէ մեկին մեղավոր փնտրել: Եթե արդարացումներ չեմ փնտրում իմ խաղացողներից, անձնակազմից, բոլորից, ապա ես նույնպես չեմ կարող արդարացումներ փնտրել ինքս ինձ համար, սա իմ անձնական պատասխանատվությունն է»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում «Սիթիի» պաշտոնական կայքը։
























































