«Յուվենտուսի» շվեյցարացի կիսապաշտպան Դենիս Զաքարիան, որը ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Չելսիում», կարող է վաճառվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում։
Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը, թուրինյան ակումբը ցանկանում է գումար խաղացողի համար գումար ստանալ, որպեսզի հովանավորի իր հետագա տրանսֆերները։ Զաքարիան սկզբում խաղաժամանակ չէր ստանում «Չելսիում», սակայն նոյեմբերին նա կարողացավ իր ելույթներով տպավորել գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերին, որից հետո դարձավ հիմնական կազմի խաղացող։ Այնուամենայնիվ, խաղացողը շուտով շարքից դուրս եկավ ազդրի վնասվածքի պատճառով: Զաքարիան «Յուվենտուսին» միացել է 2022 թվականի հունվարին։
























































