Այսօր՝ հունվարի 26-ին, տեղի է ունեցել դատական նիստը, որի արդյունքում «Նյուքասլի» հարձակվող Ժոելինտոնը տուգանվել է 29 հազար ֆունտով և մեկ տարով զրկվել վարորդական իրավունքից։
Նշվում է, որ ֆուտբոլիստը խոստովանել է, որ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում։ Այս մասին հաղորդում է Sky Sports Premier League թվիթերյան էջը։
Հիշեցնենք՝ բրազիլացի հարձակվողը ձերբակալվել էր հունվարի 12-ի առավոտյան այն բանից հետո, երբ ոստիկանները կանգնեցրել են նրա մեքենան Նյուքասլի Փոնթլենդ Ռոուդ թաղամասում։ Ժոելինտոնին մեղադրանք էր առաջադրվել ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար։
26-ամյա Ժոելինտոնը «Նյուքասլում» է 2019 թվականից։
























































