«Բորնմութը» հետաքրքրված է «Ռոմայի» ոճի կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոյի ծառայություններով: Ակումբն առաջարկ է պատրաստում։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Բորնմութը» դիտարկում է ֆուտբոլիստին 30 միլիոն եվրո երաշխավորված գումարով ձեռք բերելու տարբերակն ու «Ռոմային» առաջարկում է պայմանագրում ներառել հետագա վաճառքից տոկոս ստանալու կետ։ «Միլանը» վերջին օրերին արդեն իսկ քննարկել է անձնական պայմանները Ձանիոլոյի ներկայացուցիչների հետ։ Որոշիչ կլինի Ձանիոլոյի ընտրությունը։
Ընթացիկ մրցաշրջանում Ձանիոլոն «Ռոմայի» կազմում 13 հանդիպում է անցկացրել իտալական Ա Սերիայում և դարձել 1 գոլի հեղինակ։
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում է նաև «Տոտենհեմը»։