«Արսենալի» նախկին ֆուտբոլիստ Յան Ռայթը կարծում է, որ Միխայիլ Մուդրիկը փողի պատճառով ընտրել է «Չելսի», այլ ոչ «Արսենալ» տեղափոխվելու տարբերակը:
«Մուդրիկի հնարավոր տեղափոխությունն ինձ շատ ոգեշնչեց։ Բայց նրա տրանսֆերի գումարը կարող էր շփոթեցնել «Արսենալին»՝ հաշվի առնելով ակումբի մտադրությունները: Կարծում եմ՝ Մուդրիկը կտեղավորվեր այս թիմում: Ես մի փոքր հիասթափված էի, բայց ոչ այն բանից, որ «Արսենալը» դուրս մնաց պայքարից։
Մուդրիկը փողի համար ընտրեց «Չելսին», և ես չեմ մեղադրի նրան դրա համար, քանի որ շատ բան է տեղի ունեցել նրա և իր կյանքի շուրջ։ Ես պարզապես հիասթափված էի, որ «Արսենալը» չգրավեց նրան, քանի որ նա շատ լավ ֆուտբոլիստ է»,- ասել է «Արսենալի» նախկին հարձակվողը Arsecast փոդքաստի ժամանակ։
























































