«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեմ Փոթերը մեկնաբանել է ակումբի խաղացանկում երկշաբաթյա ընդմիջումը։ Հաջորդ հանդիպումը լոնդոնցիները «Ֆուլհեմի» հետ կանցկացնեն փետրվարի 4-ին։
«Մենք կփորձենք համախմբել թիմին։ Խոսքը միայն խաղադաշտում աշխատելու մասին չէ, այլ նաև որպես թիմ փոխգործակցության: Կա մի բան, որ մենք կարող ենք անել, և մենք օգտագործում ենք այս երկու շաբաթը, որպեսզի փորձենք դա անել լավագույնը: Մենք այս դադարի ընթացքում պետք է համախմբվենք որպես թիմ։ Ունենք նորեկներ և պետք է ճիշտ մոտեցում ցուցաբերենք։ Պետք է միասնական լինել»,- մարզչի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։
Պրեմիեր լիգայի 20 տուրից հետո «Չելսին» վաստակել է 29 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը։
























































