Անգլիական «Էվերտոն» ակումբի սեփականատեր Ֆարհադ Մոշիրին պատրաստ է վաճառել ակումբը։
Միլիարդատերը պատրաստվում է ավելի քան 500 միլիոն ֆունտ ստեռլինգ ստանալ ակումբի համար, և մի քանի պոտենցիալ գնորդներ արդեն հետաքրքրություն են ցուցաբերել գործարքի նկատմամբ:
2016 թվականին Մոշիրին ձեռք բերեց «Էվերտոնի» բաժնետոմսերի 49,9%-ը։ Երկու տարի անց նա իր մասնաբաժինը հասցրեց 68,6 տոկոսի, իսկ 2019 թվականի հունիսին՝ 77,2 տոկոսի։
20 խաղից հետո մերսիսայդցիները Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 19-րդ տեղում են։ Օրերս պաշտոնանկ արվեց «Էվերտոնի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը։
























































