«Արսենալը» հայտարարել է «Սպեցիայի»և Լեհաստանի հավաքականի 22-ամյա պաշտպան Յակուբ Կիվերի հետ պայմանագիր կնքելու մասին։
Կողմերը կնքել են երկարաժամկետ պայմանագիր, որի մանրամասները պաշտոնապես չեն հաղորդվում։ Ֆուտբոլիստը հանդես կգա 15 համարի մարզաշապիկով։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ «Արսենալի» հետ Կիվերի պայմանագիրը նախատեսված է 5,5 տարվա համար, իսկ տրանսֆերի գումարը կազմում է 25 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Կիվերը մասնակցել է «Սպեցիայի» 20 հանդիպման բոլոր մրցաշարերում, ինչպես նաև Լեհաստանի հավաքականի բոլոր չորս խաղերին 2022 թվականի Աշխարհի առաջնությունում։
























































