Հունվարի 29-ից փետրվարի 13-ը «Ուրարտուն» ուսումնամարզական հավաքի կմեկնի Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաք։
Հավաքի շրջանակներում թիմը նախատեսում է 5 ստուգողական հանդիպում անցկացնել։ Մրցակիցները կլինեն Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», Մոսկվայի «Լոկոմոտիվը», արաբական «Յունայթեդ», «Գալֆ Յունայթեդ» և «Գրին Հերոնս» ֆուտբոլային ակումբները։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:
Խաղերի անցկացման ժամանակացույցը՝ ստորև․

























































