«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի իր պաշտոնը ։ Ինչպես հաղորդում է Football Italia-ն, նրան այս պաշտոնում կարող է փոխարինել իտալացի հայրենակից Մաուրիցիո Սարին, ով գլխավորում է Հռոմի «Լացիոն»:
Կոնտեն պլանավորում էր լայնածավալ փոփոխություններ անել լոնդոնյան թիմում, սակայն վերջին ամիսներին նրա և ակումբի սեփականատեր Դանիել Լևիի հարաբերությունները վատացել են, ինչի արդյունքում մասնագետը որոշել է չերկարաձգել պայմանագիրը։
Սարին նախկինում փոխարինել է Կոնտեին գլխավոր մարզչի պաշտոնում, երբ նա գլխավորեց «Չելսին» 2018 թվականին:
























































