«Չելսիի» կիսապաշտպան Հակիմ Զիեշը շուտով կարող է հեռանալ ակումբից։ Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, լոնդոնցիները պատրաստ են քննարկել 29-ամյա մարոկկացու տրանսֆերի համար առաջարկները։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ֆուտբոլիստի տրանսֆերին հավակնում է «Ռոման», որը փոխարինող է փնտրում Նիկոլո Զանիոլոյին։
Զիեշը «Չելսիում» հանդես է գալիս 2020 թվականից՝ տեղափոխվելով Ամստերդամի «Այաքսից»։
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը թիմի կազմում անցկացրել է 15 հանդիպում բոլոր մրցաշարերում և կատարել մեկ գոլային փոխանցում։
























































