Լոնդոնի «Արսենալի» և Իսպանիայի հավաքականի նախկին խաղացող Սեսկ Ֆաբրեգասը կիսվել է Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում թիմի խաղի մասին իր կարծիքով։
«Արտետան հիանալի աշխատանք կատարեց: Մենք տեսնում ենք, թե ինչպես է նա մոտիվացնում թիմին։ Ակումբում մտածելակերպ է փոխվել: Ալեքսանդր Զինչենկոն և Գաբրիել Ժեզուսը կիրք ունեն այս ակումբի նկատմամբ:
Բացի այդ, մարզչի առկայությունը, որը գերազանց հարաբերություններ ունի ֆուտբոլիստների հետ, շատ դրական գործոն է»,- Ֆաբրեգասի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը:
Երեկ կայացած խաղում «Արսենալը» 3-2 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ։ Լոնդոնցիները վստահ գլխավորում են Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։
























































