«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը, «Վուլվերհեմփթոնի» հետ խաղում հեթ-տրիկի հեղինակ դառնալով, «Ոսկե խաղակոշիկի» համար պայքարում արդեն վաստակել է 50 միավոր։
Նորվեգացին 25 գոլ ունի իր ակտիվում, իսկ ԱՊԼ-ի գործակիցը «Ոսկե խաղակոշիկի» վարկանիշում 2 է։
Երկրորդ տեղը զբաղեցնում է Ամալ Պելեգրինոն նորվեգական «Բոդո-Գլիմտից»։ Նա ունի 37,5 միավոր (25 գոլ, լիգայի գործակիցը՝ 1,5)։ Սակայն հարձակվողն այլևս չի կարողանա համալրել միավորների իր պաշարը, քանի որ ավարտվել է Նորվեգիայի 2022 թվականի առաջնությունը։
Երրորդ տեղն այս պահին զբաղեցնում է «Տոտենհեմի» ֆուտբոլիստ Հարի Քեյնը: Նա ունի 30 միավոր (15 գոլ):
























































