«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարող է լքել իր պաշտոնը մրցաշրջանի ավարտից հետո, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 53-ամյա մասնագետը ցանկանում է վերադառնալ Իտալիայի առաջնություն։ Նրա պայմանագիրն անգլիական ակումբի հետ նախատեսված է մինչև այս ամառ։
Նախկինում Կոնտեն աշխատել է «Ինտերում», «Յուվենտուսում» և «Ատալանտայում»: Միլանյան և թուրինյան ակումների հետ նա դարձել է Ա Սերիայի չեմպիոն։
Լոնդոնյան ակումբը Պրեմիեր լիգայում 20 հանդիպումներից հետո 33 միավորով 5-րդն է մրցաշարային աղյուսակում:
























































