Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մայքլ Օուենը կարծում է, որ հարձակվող Կաորու Միտոմայի տեղափոխությունը «Բրայթոն» լավագույն տրանսֆերն է ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում։
Օուենը սոցցանցերում գրառում է կատարել, նշելով, որ Միտոման ևս մեկ հիանալի գոլ է խփել «Լեսթերի» դարպասը:
Նախկին ֆուտբոլիստն ասել է, որ Էրլինգ Հոլանդի հայտնվելը «Մանչեսթեր Սիթի» պետք է լիներ մրցաշրջանի գլխավոր տրանսֆերը, սակայն Միտոմայի տրանսֆերը պետք է լավագույնը ճանաչվի՝ հաշվի առնելով ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը։
Նշենք, որ «Բրայթոնը» ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Կավասակիին» վճարել էր երեք միլիոն եվրո։ Առաջին մրցաշրջանը Եվրոպայում նա անցկացրել է «Յունիոն Սեն Ժիլում»՝ վարձավճարով հանդես գալով բելգիական ակումբում։ Նա միայն այս մրցաշրջանից առաջ է վերադարձել «Բրայթոն» և կարճ ժամանակահատվածում դարձել է թիմի առաջատարներից մեկը։
25-ամյա ճապոնացին այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում 18 խաղում դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ, իսկ Հոլանդն անցկացրել է 25 հանդիպում՝ դառնալով 28 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
























































