«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը գնահատել է իր թիմի՝ Պրեմիեր լիգայում հաղթելու հնարավորությունները։
«Կարծում եմ՝ մեծ ներդրումների շնորհիվ ԱՊԼ-ում չեմպիոնության համար պայքարում է 7 թիմ։ Ճիշտ փիլիսոփայության, ճիշտ ռազմավարության դեպքում էլ ավելի շատ ակումբներ կարող են պայքարել աղյուսակի առաջին տեղերի համար:
Եթե ուզում ես այնտեղ լինել, պետք է լավագույնը լինես, հետևողականորեն խաղաս, լավ ու կայուն ռազմավարություն ունենաս, ինչպես նաև պետք է շատ աշխատես։
Մենք շարժվում ենք ճիշտ ուղղությամբ։ Բայց մենք պետք է շատ ավելի լավը դառնանք, եթե ցանկանում ենք ապագայում պայքարել բարձր տեղերի համար: Մրցակցությունը շատ ծանր է լինելու: Ցանկանում եմ ակումբ բերել բարձր չափանիշների, արժեքների և թափանցիկության մշակույթ։ Անկեղծ ասած, ես ուզում եմ սահմանել և՛ ներքին, և՛ արտաքին արժեքներ և համոզվել, որ խաղացողները համահունչ են նրանց հետ: Դա վերաբերում է նաև երկրպագուների և լրագրողների հետ շփմանը»,- մարզչի խոսքերն է մեջբերում Goal-ը։
























































