«Վեսթ Հեմի» կիսապաշտպան Դեկլան Ռայսը հակված է ամռանը «Արսենալ» տեղափոխվելուն, հայտնում է The Guardian-ը:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Արսենալը» Ռայսին դարձրել է ամառային տրանսֆերային գլխավոր նպատակ:
Ըստ հրապարակման՝ Ռայսի ցանկության առանցքային գործոնն այս մրցաշրջանում լոնդոնյան թիմի տպավորիչ խաղն է։ Կիսապաշտպանը նաև կարծում է, որ «Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան կօգնի իրեն ավելի լավ ֆուտբոլիստ դառնալ։
Ռայսի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը և նա չի պատրաստվում նոր պայմանագիր կնքել։
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը «Վեսթ Հեմի» կազմում անցկացրել է 23 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ի համաձայն գնահատվում է 80 մլն եվրո։
























































