«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է ՄՈՒ-ի հետ կայանալիք խաղի և անձամբ հարձակվող Մարկուս Ռեշֆորդի մասին։ «Արսենալի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև խաղը կկայանա այսօր՝ հունվարի 22-ին, Անգլիայի առաջնության 21-րդ տուրի շրջանակում։ Հանդիպման մեկնարկը 20։30-ին է․
«Ցավոք, ՄՅՈՒ-ի կազմում միայն Մարկուս Ռեշֆորդը չէ, որ լավ մարզավիճակում է։ Կան շատ այլ խաղացողներ, որոնց մենք պետք է ուսումնասիրենք։ Պատրաստ ենք չեզոքացնել այն վտանգները, որոնք նրանք կստեղծեն մեր դեմ»,- Արտետայի խոսքերն է փոխանցում ակումբի պաշտոնական կայքը։
ԱԱ-ի ավարտից հետո Ռեշֆորդը 7 խաղում դարձել է 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
























































