«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնն արձագանքել է Յուրգեն Կլոպի հոբելյանական հանդիպմանը «Լիվերպուլում»։ Մերսիսայդցիների գլխավոր մարզչի պաշտոնում նա անցկացրել է 1000 հանդիպում։
«Կլոպը ժամանակակից ֆուտբոլի լավագույն մասնագետներից մեկն է։ Նա կիրք բերեց այս խաղին: Նրա շնորհիվ ֆուտբոլը սկսեց զարգանալ»,- Ֆերգյուսոնի խոսքերն է մեջբերում The Sun-ը։
Կլոպը «Լիվերպուլը» գլխավորում է 2015 թվականի հոկտեմբերից։ Մերսիսայդերների հետ նրա պայմանագիրը հաշվարկված է մինչև 2026 թվականի ամառ։ Թիմն այս պահին զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը:
























































