«Վուլվերհեմփթոնի» գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին Պրեմիեր լիգայի` «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղից առաջ մանչեսթերյան թիմին անվանել է աշխարհի լավագույն ակումբներից մեկը։
«Մանչեսթեր Սիթին» աշխարհի լավագույն թիմերից մեկն է. Մենք պետք է պատրաստ լինենք. Մենք հավակնոտ ենք և ցանկանում ենք ցույց տալ մեր լավագույնը։ Մրցակիցն ունի պատմության լավագույն մարզիչներից և աշխարհի լավագույն խաղացողներից մեկը»,- մարզչի խոսքերն է մեջբերում BBC-ն։
«Վուլվերհեմփթոն»-«Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կկայանա վաղը՝ հունվարի 22-ին։
























































