Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Ռեալը» հյուրընկալվելիս 3։2 հաշվով հաղթեց «Վիլյառեալին»։
Հանդիպման հաշիվը 4-րդ րոպեին բացեց տանտերերի ֆուտբոլիստ Էտյեն Կապուն։ 42-րդ րոպեին իր թիմի առավելությունը կրկնապատկեց Սամուել Չուկվուեզեն։
Մադրիդյան ակումբի կազմում 57-րդ րոպեին աչքի ընկավ Վինիսիուս Ժունիորը։ 12 րոպե անց Էդեր Միլիտաոն հավասարեցրեց հաշիվը։
86-րդ րոպեին հյուրերին հաղթանակ պարգևեց Դանի Սեբալյոսի խփած գոլը։
























































