Լեհ թենիսիստուհի, աշխարհի առաջին ռակետ Իգա Շվյոնտեկը Ավստրալիայի բաց առաջնության 2-րդ շրջանի խաղում հաղթել է Կոլումբիայի ներկայացուցիչ Մարիա Օսորիոյին։
Հանդիպումը տևեց 1 ժամ 25 րոպե և ավարտվեց Իգայի հաղթանակով երկու սեթում՝ 6։2, 6։3 հաշվով։
Հաջորդ տուրում Շվյոնտեկը կխաղա Բիանկա Անդրեեսկու (Կանադա) — Քրիստինա Բուչա (Իսպանիա) զույգի հաղթողի հետ։
Ռուս թենիսիստուհի Դիանա Շնայդերը Ավստրալիայի բաց առաջնության 2-րդ շրջանի խաղում պարտվել է հույն Մարիա Սակարիին։
Հանդիպումը տևեց 2 ժամ 35 րոպե և ավարտվեց երեք սեթում Մարիայի հաղթանակով՝ 6:3, 5:7, 3:6 հաշվով։