«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը և բրազիլացի հարձակվող Դեյվիդի Բույուն երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։
Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:
Հավելենք, որ 18-ամյա ֆուտբոլիստը մեր ակումբ էր տեղափոխվել վարձավճարով՝ բրազիլական «Նորոեստեից»։
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 1 պաշտոնական հանդիպման։
























































