«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է մերսիսայդյան ակումբում տրանսֆերների բացակայության մասին։
«Եթե որոշումները հասանելի լինեին, կհրավիրեինք ֆուտբոլիստների, որոնք կարող էին օգնել մեզ։ Հարցն այն չէ, որ մենք համառ ենք ու մտածում ենք․ «Վերջ, մենք այս կազմով կխաղանք մինչև 2050 թվական»։ Մենք նման տեսակետ չունենք իրավիճակի վերաբերյալ»,- Կլոպի խոսքերն է փոխանցում This is Anfield-ը։
«Լիվերպուլը» 18 խաղում վաստակել է 28 միավոր և զբաղեցնում է ԱՊԼ մրցաշարային աղյուսակի 9-րդ տեղը։
























































