Բրիտանացի թենիսիստուհի Էմմա Ռադուկանուն դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջան։
Մրցաշարի մեկնարկում նրա մրցակիցը գերմանուհի Թամարա Կորպախն էր։ Հանդիպումը տևեց 1 ժամ 27 րոպե և ավարտվեց 6:3, 6:2 հաշվով։
Երկրորդ տուրում Ռադուկանուն կհանդիպի ամերիկացի Քորի Գաուֆի հետ, ով զուգահեռաբար ընթացող խաղում հաղթեց չեխ Կատերինա Սինյակովային (6:1, 6:4):
Մեկ այլ ամերիկուհի՝ Ջեսիկա Պեգուլան, հաղթեց ռումինուհի Ժակլին Քրիստիանին (6:0, 6:1): Երկրորդ տուրում նա կխաղա Բրենդա Ֆրուխվիրտովա (Չեխիա) — Ալեքսանդրա Սասնովիչ (Բելառուս) հանդիպման հաղթողի հետ։
Հույն թենիսիստուհի Մարիա Սակկարին ևս դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ շրջան։
Մրցաշարի մեկնարկում նրա մրցակիցը չինացի Յուան Յուեն էր։ Հանդիպումն ավարտվել է 6:1, 6:4 հաշվով։ Երկրորդ տուրում Սակկարին կխաղա ռուս Դիանա Շնայդերի հետ։