«Չարլթոնի» գլխավոր մարզիչ Դին Հոլդենը պատմել է անգլիական լիգայի Գավաթի քառորդ եզրափակչի՝ «Մանչեսթեր Յունայթեդի» (0-3) դեմ խաղից հետո մանկունիացիների գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ շփման մասին: Նա նաև նշել է, որ ՄՅՈՒ-ի երկրպագու է և թիմի խաղերին բազմիցս ներկա է գտնվել «Օլդ Թրաֆորդում».
«Տեն Հագը խաղից հետո մոտեցավ ինձ ու հրավիրեց իր գրասենյակ: Մենք միասին գարեջուր խմեցինք, նա նաև մեկ շիշ գին նվիրեց կնոջս համար, ինչպես նաև Ռեշֆորդի մարզաշապիկը: Ինչ ամենակարևորն է, նա ինձ հրավիրեց Քերինգթոն (ՄՅՈՒ-ի մարզումային բազան — խմբ.,), որպեսզի ես հետևեմ նրանց մարզումներին: Ինձ համար՝ որպես երիտասարդ մարզչի, անգնահատելի է լավագույններից սովորելը:
Դա առանձնահատուկ փորձ էր: Երկար տարիներ ես «Օլդ Թրաֆորդի» յուրաքանչյուր անկյունում նստել և կանգնել եմ, բայց ոչ մի անգամ չեմ մտածել, որ կկանգնեմ տեխնիկական գոտում: Հայրս ապրում է մարզադաշտի հարևանությամբ, նա 70 տարեկան է, արդեն 60 տարուց ավելի նա գալիս է այստեղ: Նրա համար առանձնահատուկ պահ էր տեսնել, թե ինչպես է իր որդին դուրս գալիս այս մարզադաշտ»,- Հոլդենի խոսքերն է փոխանցում UtdPlug-ը:
























































