ՀՀ ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանը, մարզիկներ Ֆերդինանդ Կարապետյանը, Արսեն Ավետիսյանը, Ստյոպա Դարբինյանը, Արտյոմ Ղալաչյանը, Գոռ Կարապետյանը և Արտակ Թորոսյանը Հին աշխարհամասի ավելի քան 400 հեղինակավոր ձյուդոիստների հետ Ավստրիայի բարձրլեռնային Միտերսիլ առողջարանային քաղաքում հունվարի 8-16-ը մասնակցում են ուսումնամարզական ճամբար-հավաքի:
Առօրյային ուշադրությամբ հետևում են ասոցիացիայի / EJU / նախագահ Լասլո Տոտը, փոխնախագահները, գլխավոր քարտուղարը և այլ պատասխանատուներ:
Նրանք հանդիպում , զրուցում, սեմինար խորհրդակցություններ են անցկացնում պարապողների, մարզիչների, մրցավարների, լրագրողների հետ:
Դեպի ոսկի անվանումով ճամբարի ավարտից հետո, մեր տղաները, պարապմունքները կշարունակեն հայրենիքում: Նախատեսված է մերոնց մասնակցությունը Բուլղարիայում փետրվարի 11 –ին մեկնարկող եվրոպական բաց մրցաշարին: