«Չելսիի» գլխավոր մարզիչ Գրեմ Փոթերը մեկնաբանել է պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշի՝ «Ատլետիկոյից» լոնդոնյան ակումբ վարձավճարով տեղափոխությունը։
«Ժոաու Ֆելիշը հիանալի է։ Նա կանոնավոր մարզվել է, նա խաղային պրակտիկա է ունեցել, այնպես որ ֆիզիկապես կարող է դաշտ դուրս գալ։ Հարցը միայն այն է, թե նա ինչպես կհաղթահարի ադապտացիան։ Նա ինքնավստահ խաղացող է, որը կարող է փոփոխություն մտցնել»,- Փոթերի խոսքերն է փոխանցում Absolute Chelsea-ն։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Չելսին» պորտուգալացու վարձավճարի համար կվճարի 11 մլն եվրո։
























































