Գործակալ Ժորժե Մենդեշն ամռանը փորձել է կազմակերպել պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տեղափոխությունը Մադրիդի «Ռեալ»:
Անցած ամառ Մենդեշը մի քանի անգամ կապ է հաստատել իսպանական ակումբի հետ և առաջարկել է պայմանագիր կնքել 37-ամյա հարձակվողի հետ, սակայն մադրիդյան ակումբն այդպես էլ առաջարկ չի արել նրա տեղափոխության շուրջ: Այս մասին հայտնում է The Athletic-ը:
Այլ թոփ-ակումբները հրաժարվել են Ռոնալդուի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունից, չնայած նրանց ՄՅՈՒ-ն պատրաստ է եղել իր վրա վերցնել հարձակվողի աշխատավարձի մեծ մասի վճարումը:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի վերջին Ռոնալդուն պայմանագիր է կնքել «Ալ-Նասրի» հետ:
























































