Էրիկ տեն Հագը բոլորից շուտ է 20 հաղթանակ տարել «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում:
Մանկունիացիները երեկ 3-0 հաշվով ջախջախել են «Չարլթոնին» անգլիական լիգայի Գավաթի քառորդ եզրափակչում: Սա տեն Հագի համար դարձել է 20-րդ հաղթանակը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում: Այս ցուցանիշը գրանցելու համար մասնագետից 27 խաղ է պահանջվել:
MUFC Data-ն հայտնում է, որ տեն Հագին հետևում են Ժոզե Մոուրինյուն (20 հաղթանակ 31 խաղում), Լուի վան Գալը (36 խաղ), Մեթ Բասբին (40), Ուլե-Գունար Սուլշերը (42), Ալեքս Ֆերգյուսոնը (45) և Թոմաս Դոհերտին (68):
ՄՅՈՒ-ն հաջորդ խաղը կանցկացնի շաբաթ՝ հունվարի 14-ին: Տեն Հագի թիմը ԱՊԼ 20-րդ տուրում կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ:
























































