Լոնդոնի «Չելսիի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, ով վերջերս է տեղափոխվել Անգլիա, կարող է փոխել ակումբային գրանցումը 2023 թվականի ձմռանը։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, 33-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված են իսպանական մի քանի ակումբներ, իսկ Ժոաո Ֆելիշի տրանսֆերը կարող է զգալիորեն նվազեցնել գաբոնցու մեկնարկային կազմում հայտնվելու հնարավորությունները և էական ազդեցություն ունենալ հնարավոր տեղափոխության վրա:
Նշվում է, որ այդ թիմերի թվում է հենց Մադրիդի «Ատլետիկոն», ինչը կարող է նշանակել ակումբների միջև ֆուտբոլիստների փոխանակում։
Հիշեցնենք, որ Օբամեյանգը «Չելսի» է տեղափոխվել այս մրցաշրջանից առաջ «Բարսելոնայից»: Պյեր-Էմերիկը լոնդոնցիների կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 15 հանդիպում և դարձել երեք գոլի հեղինակ։
























































