Ռուսաստանցի թենիսիստ, աշխարհի 20-րդ ռակետ Կարեն Խաչանովը Ադելաիդայում ընթացող մրցաշարի 1/8 եզրափակչի խաղում («Ադելաիդա-2») հաղթել է շվեյցարացի Մարկ Հուսլերին (ATP 55-րդ):
Հանդիպումը տևեց 1 ժամ 20 րոպե և ավարտվեց Խաչանովի հաղթանակով երկու սեթում՝ 6։4, 6։4 հաշվով։
Քառորդ եզրափակիչում Խաչանովը կխաղա բրիտանացի Ջեք Դրեյփերի հետ։
ATP-250. Ադելաիդա-2. 1/8 եզրափակիչ
Կարեն Խաչանով (Ռուսաստան) — Մարկ Հուսլեր (Շվեյցարիա) — 6:4, 6:4.