Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» տնային խաղում 3։0 հաշվով հաղթեց «Չարլթոնին»։
Մանչեսթերյան ակումբի կազմում 21-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ բրազիլացի կիսապաշտպան Անտոնին։ 90-րդ րոպեին Մարկուս Ռեշֆորդը նախ՝ հաշիվը դարձրեց 2։0, իսկ 4 րոպե անց՝ ձևակերպեց հանդիպման վերջնական հաշիվը՝ 3։0։
Խաղային օրվա մյուս հանդիպմանը «Նյուքասլը» 2։0 հաշվով առավելության հասավ «Լեսթերի» նկատմամբ։ «Կաչաղակների» կազմում աչքի ընկան Դեն Բերնն ու Ժոելինտոնը։
























































