Երկուշաբթի երեկոյան «Արսենալը» հաղթեց «Օքսֆորդ Յունայթեդին» 3:0 հաշվով և դուրս եկավ Անգլիայի գավաթի հաջորդ փուլ:
Այս հաղթանակը 20-րդն էր «Արսենալի» համար այս մրցաշրջանում։ Միկել Արտետայի թիմն այս մրցաշրջանում անցկացրել է 25 խաղ։
«Արսենալը» նախկինում ոչ մի մրցաշրջանում երբեք այսքան շուտ չէր հասել 20 հաղթանակի նշագծին: Ըստ Opta-ի՝ մրցաշրջանի մեկնարկից ի վեր 25 խաղում 20 հաղթանակը ակումբային ռեկորդ է «արսենալի» համար:
Հաջորդ հանդիպումը «Արսենալը» կանցկացնի հունվարի 15-ին «Տոտենհեմի» հետ։ Թիմը ներկայումս գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 5 միավորի առավելություն ունենալով մոտակա մրցակից «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ:
























































