Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը հումորով է արձագանքել իր նկատմամբ «Չելսիի» հետաքրքրությանը, ինչպես նաև «Ատլետիկոյի» վինգեր Ժոաո Ֆելիշսին վարձակալելու լոնդոնյան ակումբի ցանկությանը։
Սերգեյ Պարշիվլյուկը հարցազրույցի ժամանակ քայլել է լրագրողների և Զախարյանի մոտով և կատարել հետևյալ մեկնաբանությունը՝ ««Չելսին» կարծես 111 միլիոնով ձեռք է բերում Ֆելիշին».
— Ի՞նչ 111 միլիոն: Վարձավճարով է նա տեղափոխվելու։ Մենք արդեն ամեն ինչ քննարկել ենք նրա հետ հետ՝ նա ձախից է խաղու, ես՝ կենտրոնում (ծիծաղում է),- ասել է Զախարյանը:
— Հետևու՞մ ես «Չելսիի» տրանսֆերային քաղաքականությանը:
-Արդեն ամեն ինչ քննարկել ենք, հարցերը լուծել (ժպտում է)։
— Չելսիի մասին անընդհատ լուրերը քեզ այլեւս չեն ճնշում:
-Ոչ, չեն ճնշում։ Ես ամեն օր նորություններ եմ կարդում սոցիալական ցանցերում: Ես արդեն լավ եմ այս հարցում,- Զախարյանի խոսքերն է փոխանցում Sport24-ի թղթակիցը։
























































