Անգլիական «Սաութհեմփթոնը» ձեռք է բերել 20-ամյա արգենտինացի կիսապաշտպանի։
Արգենտինական «Ռասինգը» պաշտոնապես հայտարարել է Կարլոս Ալկարասի՝ անգլիական ակումբ տեղափոխության մասին։
Արգենտինացիները Կարլիտոսի համար կստանան մոտ 14 մլն եվրո։ Ըստ գործարքի պայմանների՝ «Սրբերը» ֆուտբոլիստի տրանսֆերի հետագա վերավաճառքի գումարի 15 տոկոսը ևս կփոխանցեն «Ռասինգին»։
Ալկարասը «Ռասինգի» սան է, որտեղ հանդես է գալիս 2017 թվականից։
























































