«Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը խոսել է ԱՊԼ-ի 20-րդ տուրի շրջանակում «Արսենալի» հետ առաջիկա տնային հանդիպման մասին։
«Դժվա՞ր է հետևել «Արսենալի» հաջողություններին: Ճիշտն ասած՝ ինձ նրանց հաջողությունները չի հետաքրքրում։ Մենք արտագնա խաղում պարտվեցինք նրանց, ուստի պետք է շատ աշխատենք:
Կարծում եմ՝ երկրպագուները շատ հիասթափված էին, երբ մենք պարտվեցինք «Էմիրեյթս»-ում, ուստի մեր առջև շատ կար7որ խնդիր է դրված: Թիմում բոլորը պետք է պատրաստ լինեն իրենց բոլոր ուժերն այս խաղին տալու»,- Սոնի խոսքերն է մեջբերում 90min-ը:
«Տոտենհեմը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 5-րդն է՝ առաջատար «Արսենալին» զիջելով 11 միավոր։
























































